Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամների հետ հանդիպմանը քննարկել է Վրաստանում առկա համաճարակային իրավիճակը և աշխարհում ընթացող միտումները
Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամների հետ հանդիպմանը քննարկել է Վրաստանում առկա համաճարակային իրավիճակը և աշխարհում ընթացող միտումները

Վրաստանում առկա համաճարակային իրավիճակը և աշխարհում առկա միտումները քննարկել են միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամները՝ վարչապետ Գիորգի Գախարիայի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ, որն այսօր անցկացվել է կառավարության վարչությունում:

Նշվել է, որ երկրում, ինչպես և ամբողջ աշխարհում, վարակման դեպքերի աճ կա, և այդ միտումը կշարունակվի: Մեկ անգամ ևս շեշտվել է վարակի տարածման դանդաղեցման գործընթացում սոցիալական հեռավորության պաշտպանության և շնչադիմակի օգտագործման անհրաժեշտությունը, քանի որ շնչադիմակը համարվում է աշխարհում պաշտպանության լավագույն միջոցը մինչ օրս:

Հանդիպմանը ևս մեկ անգամ նշվել է, որ միջգերատեսչական համակարգող խորհրդի խիստ հանձնարարականն է Թբիլիսիում, Բաթումում և Քութաիսիում գտնվող քաղաքացիներին, որտեղ արձանագրված է կորոնավիրուսային վարակի դեպքերի ամենաշատ դեպք, դրում, բաց տարածքում ևս կրել շնչադիմակ, հատկապես երբ սոցիալական հեռավորության պահպանումն անհնար է:

Ինչպես նշել են համաճարակաբանները, եթե քաղաքացիների 90% -ը ամենուր օգտագործի շնչադիմակ, վարակի տարածումը կնվազի 70%-ով, ուստի կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի այդ պատասխանատվությունը:

Աշխատանքային հանդիպմանը նշվել է, որ այսուհետ նաև ԵՄ-ում, բացի «ՊՇՌ»- թեստերից, կօգտագործվեն արագ հակագենի վրա հիմնված թեստեր, կորոնավիրուսային վարակի դեպքերն ախտորոշելու համար: Ռազմավարության համապատասխան փոփոխությունն արդեն իրականացրել են ԵՄ երկրները, ինչպես նաև Վրաստանը: Հակագենի վրա հիմնված արագ թեստերն արդեն ճանաչված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հանձնարարականներով և ԱՄՆ-ի Դեղամիջոցների գործակալության կողմից:

Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ կորոնավիրուսով վարակված ասիմպտոմ կամ թեթև դեպքերը, ինչպես ամբողջ աշխարհում, նաև Վրաստանում, բուժումը շարունակելու են տանը կամ կովիդ-հյուրանոցներում՝ ընտանեկան բժշկի հսկողության ներքո, մինչդեռ հիվանդանոցներում բուժվելու են միայն ծանր հիվանդները: Խորհրդի անդամները քննարկել են ռեսուրսները ինչպես մահճակալի, այնպես էլ բժշկական անձնակազմի առումով: Նշվել է, որ ներկայումս երկիրն ունի բավարար ռեսուրսներ, չնայած դրանք անսպառ չեն, ուստի կարևոր է խստորեն հետևել միջգերատեսչական խորհրդի և համաճարակաբանների կողմից տրված բոլոր հանձնարարականներին: