Գիորգի Գախարիան Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ անց է կացրել հրաժեշտի հանդիպում
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և Վրաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միավորված Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, Ջասթին Մակքենզի Սմիթը կառավարության աշխատակազմում հրաժեշտի հանդիպման ժամանակ խոսել են երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ: Այս մասին ասված է կառավարության աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման հիմնական հարցերը և ընդգծել այս գործընթացում Միավորված Թագավորության դերը: Հանդիպմանը նշվել է նաև երկրների միջև հաջող համագործակցությունը ռազմավարական հաղորդակցական հնարավորությունների զարգացման և ապատեղեկատվության դեմ պայքարում:
Կառավարության վարչակազմի տվյալներով, Ջասթին Մակքենզի Սմիթը վերահաստատել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հանդեպ: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Միավորված Թագավորության դեսպանին երկու երկրների միջև գործընկերության խորացման գործում ունեցած ներդրման համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում: