Գիորգի Գախարիան մայիսի 19-ի ընտրությունների հետ կապված միջոցառումների մասին արձակել է արտակարգ հրաման
Գիորգի Գախարիան մայիսի 19-ի ընտրությունների հետ կապված միջոցառումների մասին արձակել է արտակարգ հրաման

Վրաստանի ներքին գործերին նախարարությունը հայտարարություն է տարածում միջանկյալ և արտահերթ ընտրությունների անվտանգ միջավայրում ապահովման համար գերատեսչության կողմից նախատեսված միջոցառումների մասին:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան մայիսի 19-ին միջանկյալ և արտահերթ ընտրություններն ազատ, ժողովրդավար և անվտանգ միջավայրում անցկացումն ապահովելու համար արձակել է արտակարգ հրաման:

«Նշված հրամանի համաձայն, տարածքային միավորումներում գործող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները կապահովեն նախընտրական քարոզարշավի ընթացքի և ընտրությունների օրը, իրենց գործողությունների տարածքում, իրավախախտումների կանխարգելումը և դրանց վրա արագ արձագանքումը:

Բացի այդ, հրամանը բոլոր ոստիկաններին պարտավորեցնում է ծառայողական պարտականությունը կատարելիս խստորեն պահպանել քաղաքական չեզոքության սկզբունքը:

Փաստաթուղթն ստորագրել են Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: