Գիորգի Գախարիան, Մայա Ցքիթիշվիլին և Լևան Դավիթաշվիլին Պանկիսիի կիրճում ցուցարարների հետ հանդիպում են փակ դռների ետևում
Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Պանկիսիի կիրճում ցույցի մասնակիցներին հանդիպում է փակ դռների ետևում: Հանդիպմանը, տեղացիներից մեկի տանը Գախարիայի հետ միասին ներկա են տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիթիշվիլին և շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար, Լևան Դավիթաշվիլին:
Մինչ այդ, Գիորգի Գախարիան Պանկիսիի կիրճում ծանոթացել է իրավիճակին: ՆԳ նախարարի խոսքով, հատուկ նշանակության ջոկատի անդամների արձագանքը կապված էր տեղացիների կողմից նրանց ուղղությամբ քարեր նետելու հետ: Նախարարի խոսքով դա անթույլատրելի է և արձագանքը կլինի խիստ:
Ինչպես նշել է Գախարիան, հատուկ նշանակության ջոկատի և տեղացիների միջև ընդհարման ժամանակ տուժել է 15 մարդ:
Հատուկ նշանակության ջոկատի և ցուցարարների միջև ընդհարման ժամանակ Պանկիսիի կիրճում տուժել է մի քանի մարդ, այդ թվում ցուցարարներ, ոստիկաններ և լրագրողներ: Կան նաև ձերբակալվածներ, սակայն նրանց քանակի մասին լրատվություն դեռ.ս չի տարածվել:
Ցուցարարները հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ նետել են քարեր և փայտեր: Ցուցարարների դեմ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե մահակներ: Տեղացիները բողոքում են ՀԷԿ-ի շինարարության դեմ: