Գիորգի Գախարիան մասնավոր և հանրային կազմակերպություններին կոչ է արել առավելագույնս աշխատել հեռավար ռեժիմով
Ցանկանում եմ ընդգծել կազմակերպությունների, հատկապես մասնավոր և հանրային կազմակերպությունների պատասխանատվությունը: Բոլորս պետք է անցնենք հնարավորինս հեռավոր ռեժիմի, որտեղ դրա հնարավորությունը կլինի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, բոլոր առևտրային կազմակերպությունները պետք է ապահովեն աշխատողների անվտանգությունը և ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ:
«Ցանկանում եմ ընդգծել կազմակերպությունների, հատկապես մասնավոր և հանրային կազմակերպությունների պատասխանատվությունը: Մենք պետք է հնարավորության դեպքում անցնենք առավելագույն հեռավոր ռեժիմի: Սա հանձնարարական է: Բոլոր առևտրային կազմակերպությունները, որոնց մենք միշտ աջակցել ենք, որ չդադարեցվեր նրանց գործունեությունը, պետք է հաշվի առնեն այդ պատասխանատվությունը: Այն, ինչ տեղի ունեցավ վերջերս Փոթիում, երբ մեկ կազմակերպությունում արձանագրվեց մոտ 100 վարակման դեպք, ավելի լուրջ պետք է վերաբերվենք մեր աշխատակիցներին, հոգ տանենք նրանց համար և ապահովենք այդ մարդկանց պաշտպանելու բոլոր անհրաժեշտ միջոցներով: Սկսած շնչադիմակից և ավարտած համապատասխան միջոցներով»,- ասել է Գիորգի Գախարիան: