Գիորգի Գախարիան մասնակցել է Արևելյան գործընկերության առաջնորդների երկխոսությանը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մասնակցել է Արևելյան գործընկերության առաջնորդների երկխոսությանը, որն անցկացվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի գլխավորությամբ՝ վիդեո-կոնֆերանսի ձևաչաում:
Միջոցառմանը բարձր մակարդակով ամփոփվել են Արևելյան գործընկերության շրջանակներում ձեռքբերած արդյունքները:
Առաջնորդները քննարկել են Եվրամիության և Արևելյան եվրոպական գործընկեր երկրների միջև համագործակցության դինամիկան, առաջնահերթությունները և դրա խորացման հեռանկարները, ինչպես նաև՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ձեռնարկած միջոցները:
Վարչապետ Գիորգի Գախարիան զրուցել է համավարակի դեմ պայքարում Վրաստանի հաջողության մասին և նշել, որ այժմ ժամանակն է մարտահրավերները վերածել հնարավորությունների:
«Այժմ, երբ չեղարկել ենք գրեթե բոլոր սահմանափակումները, պատրաստվում ենք աստիճանաբար բացել սահմանները: Միևնույն ժամանակ, երբ Եվրամիության անդամ պետությունները կորոշեն աստիճանաբար բացել սահմանը, հույս ենք հայտնում, որ Վրաստանը կտեսնենք անվտանգ երկրների ցանկում ոչ միայն այն պատճառով, որ սերտ գործընկերներ ենք, այլև հիմնականում այն պատճառով, որ անվտանգ գործընկերներ ենք»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վարչապետը խոսքով ելույթ ունենալիս ընդգծել է Արևելյան գործընկերության նախաձեռնության կարևորությունը և նշել, որ Վրաստանի նպատակը Եվրամիությանը լիարժեք ինտեգրումն է:
«Մեզ անհրաժեշտ են ավելի մեծ նպատակներ: Հուսով ենք, Եվրամիությունը կաջակցի Երամիության միասնական շուկային մեր աստիճանաբար ինտեգրմանը, որը կլինի Արևելյան գործընկերության համար գլխավոր թիրախը, սպասում ենք, որ գործընկերների հետաքրքրության և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը կպահպանվի: Դա հնարավոր է ենթադրի երկրների հետ նոր ձևաչափում աշխատանք, բնագավառային երկխոսության նպաստում: Մենք Եվրամիության աջակցության հույսն ունենք միջազգայնորեն ճանաչված սահմաններում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության գործում»,- հայտարարել է վարչապետը:
Հանդիպմանը մասնակցում էին Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների առաջնորդները և կառավարության ղեկավարները: Առաջնորդները համաձայնել են, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին խանգարել է գլոբալ համավարակը, կանցկացվի 2021 թվականի սկզբին՝ Պորտուգալիայի նախագահության պայմաններում: