Գիորգի Գախարիան ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում խոսքով դիմելու է Բաց կառավարման գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներին
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի շրջանակներում, ընթացիկ տարվա սեպտեմբերի 24-ին, Բաց կառավարման գործընկերության (OGP) բարձր մակարդակի գագաթնաժողովը կանցկացվի առցանց ռեժիմում:
Կառավարության վարչության մամլո ծառայության փոխանցմամբ, գագաթնաժողովին մասնակցում են տարբեր երկրների այն առաջնորդները, ովքեր համավարակի դեմ պայքարի գործընթացում կատարել են առանձնահատուկ դեր և քաղաքացիական հանրության հետ անցկացրել արդյունավետ միջոցառումներ:
Նրանց փոխանցմամբ, բաց կառավարման բարձր մակարդակի գագաթնաժողովի մասնակիցներին խոսքով դիմելու են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
Գագաթնաժողովը մեկնարկում է Թբիլիսիի ժամանակով 16:00-ին: