Գիորգի Գախարիան Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ անցկացրել է հրաժեշտի հանդիպում
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Վրաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Պոուջունասի հետ անցկացրել է հրաժեշտի հանդիպում:
Վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, խոսքը վերաբերել է Վրաստան-Լիտվա հարաբերությունների հիմնական հարցերին, Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը:
Նրանց փոխանցմամբ, դեսպանը մեկ անգամ ևս հաստատել է Լիտվայի կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել Գիեդրիուս Պոուջունասին՝ երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում ներդրման համար և հաջողություն մաղթել ապագա գործունեության մեջ: