Գիորգի Գախարիան կուսակիցների հետ այցելել է Շինդիսի գյուղ՝ ռուս-վրացական պատերազմի 13-րդ տարելիցի կապակցությամբ
Գիորգի Գախարիան կուսակիցների հետ այցելել է Շինդիսի գյուղ՝ ռուս-վրացական պատերազմի 13-րդ տարելիցի կապակցությամբ

Գիորգի Գախարիան կուսակիցների հետ այցելել է Շինդիսի գյուղ՝ ռուս-վրացական պատերազմի 13-րդ տարելիցի կապակցությամբ: «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդները ծաղիկներ են դրել Շինդիսիի հերոսների հուշահամալիրին և հարգել պատերազմում զոհված հերոսների հիշատակը:

«Այսօր Վրաստանի քաղաքացիներս հարգանքի տուրք ենք մատուցում պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Իհարկե, խորհրդանշական է և պատահական չէ, որ մենք այսօր այստեղ ենք՝ Շինդիսիի հերոսների հուշահամալիրի մոտ: Շինդիսիի հերոսները, որոնք Գիորգի Անծուխելիձեի հետ միասին անպարտելի Վրաստանի խորհրդանիշն են: Անցավ 13 տարի, մեր երկրի օկուպացիան շարունակվում է: Սա մեր երկրի հողերի 20 տոկոսի օկուպացիան չէ միայն: Սա մեր երկրի զարգացման սահմանափակում է, մարդկային ռեսուրսի սահմանափակում: Առանց երկրի ապաբռնազավթման, ես չեմ կարող պատկերացնել Վրաստանի լիարժեք զարգացումը, ուժեղ պետության ստեղծումը: Այդ իսկ պատճառով օկուպացիայի, սահմանազատման ռազմավարությունը ոչ կուսակցական հարցեր են, որոնց շուրջ մենք բոլորս պետք է համաձայնվենք: Բանավեճեր անցկացնելու այն մասին, թե ով է սկսել և երբ է սկսվել պատերազմը, բոլորս պետք է հասկանանք, որ սա խիստ ոչ կուսակցական հարց է: Մենք բոլորս այսօր պետք է համաձայնենք, որ օկուպացիան և սահմանազատումը ոչ կուսակցական հարց է, և մենք բոլորս պետք է ունենանք հստակ ռազմավարություն»,- ասել է Գիորգի Գախարիան:

«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան Շինդիսի գյուղում էր քաղաքական քարտուղար Կախաբեր Քեմոկլիձեի, կուսակցության փոխնախագահ Գիգի Խոջևանիշվիլիի, խորհրդական Գիորգի Աբաշիշվիլիի և կուսակցության անդամներ Կոնստանտին Անանիաշվիլիի, Քեթևան Բակարաձեի և Ռուսուդան Փուխաշվիլիի հետ: