Վրաստանի պատվիրակությունը, վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ կմասնակցի Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին:
Աշխատանքային այցի շրջանակներում, կառավարության ղեկավարը կմասնակցի Մյունխենի անվտանգության 56-րդ համաժողովի բացման նիստին:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, Գիորգի Գախարիան համաժողովի շրջանակներում կանցկացնի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ:
Մյունհենը անվտանգության 56-րդ ամենամյա կոնֆերանսը հյուրընկալելու է՝ փետրվարի 14-ից 16-ը: Մյունխենում սպասում են ավելի քան 500 բարձրաստիճան պաշտոնյաի:
Քաղաքական, բիզնեսի, ակադեմիական և քաղաքացիական հասարակության շրջանակների ներկայացուցիչները, քննարկելու են առկա ճգնաժամերը և անվտանգության մարտահրավերները:
Քննարկման թեմաներից մեկը կլինի այն, թե ինչ է նշանակում Արևմուտքի համար՝ արևմտյան պատասխանատվությունը:
Մյունխենի 2020 թվականի անվտանգության համաժողովի շրջանակներում, միջոցառման մասնակիցները կփորձեն գտնել համաշխարհային օրակարգի հիմնարար հարցերի պատասխանները և լուծումները, այդ թվում եվրոպական նախագծերի իրականացումը, լիբերալ միջազգային կարգը, պաշտպանական տեսանկյունից համագործակցությունը, կլիմայի փոփոխությունը, միջազգային առևտուրը և տեխնոլոգիական առաջընթացը, միջազգային անվտանգության նկատմամբ:
Բավարիայի մայրաքաղաքում են սպասում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոին: Միջոցառումը կբացի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Քննարկման թեմաներից մեկը կլինի ասիայի դերի աճը և եռօրյա քննարկումներին կմասնակցեն Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի պատվիրակությունները:
Կորոնավարակի պայթյունի և առողջապահության տեսանկյունից նոր մարտահրավերների քննարկումներին մասնակցելու նպատակով, համաժողովին հրավիրվել են նաև ՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահը և միջազգային այլ կազմակերպությունների առաջատար փորձագետներ:
Բավարիայում սպասում են 35 պետությունների ղեկավարների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Լիտվայի նախագահ Գիտանա Նաուսեդային և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին:
Ըստ Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչների, եռօրյա քննարկումներին կմասնակցեն շուրջ 100 արտաքին գործերի թե պաշտպանության նախարարներ: Դրանց թվում կլինեն ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: