Գիորգի Գախարիան Քութաիսիում բացեց «Հանուն Վրաստանի» կուսակցության գրասենյակը
Գիորգի Գախարիան Քութաիսիում բացեց «Հանուն Վրաստանի» կուսակցության գրասենյակը

Գիորգի Գախարիան Քութաիսիում բացեց «Հանուն Վրաստանի» կուսակցության գրասենյակը:

Գախարիան ողջունեց կողմնակիցներին և ասաց, որ թիմի հետ փակ դռների ետևում կխոսի գործողությունների ծրագրի մասին:

Ըստ Գախարիայի, Քութաիսիի հաջողությունը Վրաստանի հաջողությունն է:

«Անհնար է, որ երկրում շարունակվի այս քաոսը: Մեզ կարգապահություն է պետք: Յուրաքանչյուր քաղաքի համար կունենանք ծրագիր: Քութաիսին անհնար է առանց սպորտի, մշակույթի և զբոսաշրջության, առանց երիտասարդների: Ցավոք, այս երկրում ամեն տեսակ խոստումներ են տրվել, և այժմ մենք պետք է սկսենք կատարել խոստումները: Այս երկրում կոռուպցիան և նեպոտիզմը պետք է մեկընդմիշտ վերջանան», – ասաց Գախարիան: