Գիորգի Գախարիան Քեմբրիջի և Լոնդոնի համալսարանների առաջատար փորձագետների հետ աշխատում է Վրաստանի տնտեսության ճգնաժամից արագ դուրս բերելու ծրագրի վրա
Վրաստանի կառավարությունը բարձրակարգ փորձագետներից բաղկացած խորհրդատվական խմբի հետ միասին, աշխատում է հետճգնաժամային տնտեսական ծրագրի վրա:
Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Ըստ նրանց, հետճգնաժամային ծրագիրը ներառում է, թե ինչպես պետք է Վրաստանը կարողանա հետ համավարակային ժամանակաշրջանում հաջողությամբ դիրքավորվել համաշխարհային տնտեսական քարտեզի վրա, ինչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը ՝ հետճգնաժամային ժամանակաշրջանում արագ տնտեսական աճ գրանցելու համար և որոնք են լինելու տնտեսական առաջնահերթությունները գալիք մի քանի տարվա ընթացքում:
Վարչապետ Գիորգի Գախարիան աշխատանքային տեսակապի միջոցով խորհրդակցություն է անցկացրել տնտեսական քաղաքականությանն ուղղությամբ աշխատող Քեմբրիջի և Լոնդոնի համալսարանների պրոֆեսորներ `Հա Ջուն Չանգի, Քրիստոֆեր Կրամերի և Ջոնաթան Դի Ջոնսի հետ:
Տեսակապին մասնակցել է նաև վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Բեքա Լիլուաշվիլին: