Դիմում եմ մեր քաղաքացիներին, գնեք վրացական արտադրանք, որը դառնում է առավել որակյալ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, ագրոսննդամթերքի անվտանգությունը երկրի համար ծայրահեղ կարևոր է, ուստի այդ նպատակով ոչ մի ագրարային գործընթաց չպետք է կանգ առնի ոչ մի վայրկյանով:
«Ֆերմերները պետք է շարունակեն աշխատանքը և հողը չպետք է մնա առանց մշակելու: Սա է մեր նպատակը: Բացի այդ, հաջորդ նպատակը, որը համակարգային մարտահրավեր է գյուղատնտեսության բնագավառի համար. Մեզ անհրաժեշտ է արդյունաբերական գյուղատնտեսություն և արդյունավետության աճ: Սրանք այն մարտահրավերներն են, որոնց դեմ մենք տարիներ է պայքարում ենք և ունենք որոշակի հաջողություններ: Շատ կարևոր է այն, որ ագրոսննդամթերքի դեֆիցիտի հաշվեկշիռը 900 միլիոն դոլլար էր և այսօր նվազեցրել ենք մինչև 300-350 միլիոն դոլլարի: Սա մարտահրավեր է, որին մենք պետք է պատասխանենք: Սա ծրագիր է, որը մշակել են գյուղատնտեսության նախարարությունը և կառավարությունը: Մեր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս, նախքան մենք կսկսենք քննարկումն այս ծրագրի մանրամասների շուրջ, գնենք վրացական ապրանք, որն ավելի ու ավելի որակյալ է դառնում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Նշված հայտարարությունը վարչապետն արել է գյուղատնտեսության ոլորտի հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսին: Վարչապետը ներկայացրել է ծրագրեր, որոնք նկատի ունեն ֆերմերների օգնություն, յուրաքանչյուր ֆերմեր, որն ունի գրացնված հողամաս, մեկ հեկտարի համար պետությունից կստանա 200 լարիի սուբսիդիա, յուրաքանչյուր ֆերմեր մեկ հեկտարի համար կստանա 150 լիտր դիզվառելիք, որը կլինի շուկայական գնից մեկ լարի էժան, 2020 թվականին 42 000 ֆերմեր կազատվի ոռոգման ջրի վճարից, ֆերմերները, որոնց անհրաժեշտ կլինի գնել տեխնիկա, դրամաշնորհի տեսքով կֆինանսավորվի 50 տոկոս: