Գիորգի Գախարիան Կախեթիում ուսումնասիրել է սափորի տեսք ունեցող «Քվեվրեբի» հյուրանոցի շինարարությունը, որն իրականացվում է պետական աջակցությամբ
Գիորգի Գախարիան Կախեթիում ուսումնասիրել է սափորի տեսք ունեցող «Քվեվրեբի» հյուրանոցի շինարարությունը, որն իրականացվում է պետական աջակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Թելավիում ուսումնասիրել է նոր տուրիստական օբյեկտի շինարարությունը, որը կառուցվում է «Հյուրընկալիր Վրաստանում» պետական ծրագրի աջակցության և հաջորդ տարի պատրաստ կլինի ընդունել զբոսաշրջիկների:

Կառավարության ղեկավարը նշել է, որ տուրիստական առումով անվտանգ նշանակության երկրի կարգավիճակ ստանալու հետ մեկտեղ, կարևոր է, Վրաստանում առավել զարգանան նոր, պահանջարկ ունեցող տուրիստական ապրանքները, այդ թվում՝ բժշկական և վերականգնողական, արկածային տուրիզմը, էկո և ագրոտուրիզմը, գինու տուրիզմը և այլն:

«Քվեվրեբի» (Սափորներ) հյուրանոցում նախնական փուլում կգործի 29 սենյակ, որտեղ 20-ը կունենա սափորի տեսք: Նախատեսված է կառուցել նաև կոնֆերանսի համար սրահ և ռեստորան: