Գիորգի Գախարիան կակաչներ է դրել Ապրիլի 9-ի հուշարձանին
Գիորգի Գախարիան կակաչներ է դրել Ապրիլի 9-ի հուշարձանին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այցելել է Ռուսթավելու պողոտայում գտնվող Ապրիլի 9-ի հուշարձանին և հարգել զոհերի հիշատակը:

Կառավարության ղեկավարը կակաչներ է դրել հուշարձանին:

Գիորգի Գախարիան այսօր 112-ի կենտրոնում գտնվելիս հիշել է ապրիլի 9-ի հերոսներին:

Նրա խոսքով, ապրիլի 9-ին Խորհրդային զորքը գործեց հանցանք, որը մեծագույն ողբերգություն էր Վրաստանի պատմության մեջ:

Նա կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին, հիշել անցյալը և այն միասնության զգացումը, որը 1989 թվականի ապրիլի 9-ից մեզ տարավ մինչև 1991 թվականի ապրիլի 9-ը:

«Հասկանում եմ, որ այսօր մեզ համար ամենամեծ պայքարը կորոնավիրուսի դեմ է, սակայն չպետք է մոռանանք նաև մեր պատմությունը: 31 տարի առաջ, 1989 թվականի ապրիլի 9-ին Խորհրդային զորքը գործեց հանցանք: Սա մեծագույն ողբերգություն էր մեր երկրի պատմության մեջ, սակայն նաև մեծ հույս:

Այդ հույսն իրականություն դարձավ 1991 թվականի ապրիլի 9-ին, երբ երկիրը հռչակեց անկախություն և մենք սկսեցինք մեր պետականության շինարարությունը նորագույն պատության մեջ: Մենք պետք է միշտ հարգենք մեր հերոսների հիշատակը:

Ցանկանում եմ, խոնարհվել նրանցից յուրաքանչյուրի առջև, ինչպես նաև մեր յուրաքանչյուր քաղաքացուն այս նոր պայքարում կոչ անել, հիշենք անցյալը և միասնության այն զգացումը, որը 1989 թվականի ապրիլի 9-ից մեզ տարավ մինչև 1991 թվականի ապրիլի 9-ը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 31 տարի: 1989 թվականի ապրիլի 9-ին, լուսաբացին, Խորհրդային միության զինված ուժերի միավորումները Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի դիմաց ցրեցին խաղաղ ցույցը, որի հետևանքով եղան զոհեր:

Ցույցը ցրելու հետևանքով զոհվեց 21 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին անհայտ ծագման գազից:

Քիչ անց, 1991 թվականի ապրիլի 9-ին Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին: