Գիորգի Գախարիան Իլիա Երկրորդին շնորհավորում է ծննդյան տարեդարձի առիթով
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին շնորհավորում է ծննդյան տարեդարձի առիթով:
«Սիրով և մեծագույն հարգանքով շնորհավորում եմ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Անչափելի է նրա վաստակը վրաց ժողովրդի հոգևոր արժեքների կայունացման, պատմական բացառիկության և ավանդույթների պահպանման գործում: Առանձնապես գնահատելի է մեր պատրիարքի ներդրումը մեր եկեղեցիների վերականգնման և ազգի կրթության գործում:
Նույնիսկ հիմա, երբ աշխարհը պայքարում է անտեսանելի թշնամու դեմ, Սրբազնագույնի աղոթքով և օրհնանքով մեզ, համայն Վրաստանին, տալիս է առանձնահատուկ ուժ, միմյանց մասին հոգալով հաղթահարել մեծագույն փորձությունը:
Մեր պատրիարքին մաղթում եմ առողջություն և երկարակեցություն»,- նշված է Գիորգի Գախարիային ֆեյսբուքյան էջում:
Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքն այսօր դարձավ 88 տարեկան: