Գիորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին այցելելու է Հայաստանի հանրապետություն
Շարունակվում է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիայի պաշտոնական այցերը Վրաստանի հարևան երկրներ:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կառավարության ղեկավարը կայցելի Հայաստան:
Այցի շրջանակներում, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները մամուլի ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Բացի այդ, նախապատրաստվում է վարչապետի այցը Թուրքիայի հանրապետություն:
Մամուլի ծառայության հաղորդմամբ, վարչապետ Գիորգի Գախարիայի այցը Բրյուսել տեղի կունենա Եվրահանձնաժողովում ներկայիս կադրային հարցերի ավարտին պես, հենց որ նորացված Եվրահանձնաժողովը կսկսի իր լիազորությունների իրականացումը: