Գիորգի Գախարիան հանդիպում է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին
Վրաստանի վարչապետը կառավարության գրասենյակում հանդիպում է առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման մասնակիցները քննարկում են Վրաստանում համավարակի կապակցությամբ ստեղծված իրավիճակը:
Պատգամավոր Դիմիտրի Խունդաձեի հայտարարությամբ, ակնկալվում է վարակի դեպքերի աճ, որի համար նրանք պետք է պատրաստ լինեն:
«Այսօր հավաքվում ենք համակարգող խորհրդի առողջապահության խմբի անդամները, որպեսզի գնահատենք առկա իրավիճակը և վերանայենք առողջապահության ոլորտի պատրաստակամությունը: Դուք տեսնում եք, որ իրավիճակը փոխվում է, ավելացել է վարակվածների քանակը: Դա սպասելի էր: Ակնկալվում է նաև, որ մենք կմտնենք նախաճգնաժամային փուլ, այսինքն հաստատված դեպքերի հետ մեկտեղ կարող են հայտնաբերվել նաև չհաստատված դեպքեր: Բարեբախտաբար, այսօր բոլոր հաստատված դեպքերն ունեն իրենց համավարակաբանական հասցեները և մենք վերահսկում ենք այդ իրավիճակը: Սակայն մենք պետք է պատրաստվենք վաղվա օրվա համար: Մենք պետք է հնարավորինս գտնվենք ինքնամեկուսացման մեջ»,- ասել է Դիմիտրի Խունդաձեն: