Ուկրաինայում պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր մեկ անգամ ևս հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Հանդիպումը կայանալու է երկկողմ ձևաչափում:
Ուկրաինայի նախագահը երեկ մինչև գագաթնաժողովի մեկնարկը հանդիպել է ՎՈՒԱՄ-ի մասնակից վարչապետներին, իսկ այսօր կայանալու է Ուկրաինայի նախագահի և Վրաստանի վարչապետի դեմ առ դեմ հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակներում Գիորգի Գախարիան հանդիպել է նաև իր ուկրաինացի գործընկերը և գերագույն ռադային նախագահին:
Վերջին 6 տարվա ընթացքում սա Վրաստանի առաջին պաշտոնական այցն է Ուկրաինա: