Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:
Գախարիան դիվանագետին շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ և նշել, որ երկու երկրների համար էլ անկախության գաղափարն ունի առանձնահատուկ նշանակություն:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է Վրաստան-Հայաստան քաղաքական և տնտեսական համագործակցության հարցերին: