Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
Դեմ առ դեմ հանդիպմանն առաջնորդները քննարկել են երկու երկրների ընդհանուր եվրոպական հեռանկարը և տարածքային ամբողջականության հետ կապված մարտահրավերները:
Ընդգծվել է վրաց և ուկրաինացի ժողովրդի միջև առկա բարեկամական հարաբերությունները, որը երկու երկրներին պետք է տա կոնկրետ արդյունքներ:
Վարչապետ Գախարիան և նախագահ Զելենսկին զրուցել են առաջիկա համագործակցության առավել խորացման մասին:
Գիորգի Գախարիան և Վլադիմիր Զելենսկին ստորագրել են Վրաստանի և Ուկրաինայի բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի ստեղծման մասին պայմանագիր:
Ռազմավարական խորհրդի գործունեությունը ներառում է չորս հիմնական ուղղություն – քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանության-անվտանգության և մշակութային-մարդասիրական: