Վրաստան-Թուրքիա ռազմավարական գործընկերության խորհրդի նիստը մոտ ապագայում տեղի է ունենալու Անկարայում,- այս մասին համաձայնությունը կայացվել է Վրաստանի վարչապետ, Գիորգի գախարիայի և Թուրքիայի հանրապետության նախագահ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպման ժամանակ:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, բանակցությունների արդյունքում որոշվել է նաև, որ նոյեմբերին նախարարների մակարդակով տեղի է ունենալու երկու երկրների միջև խառը տնտեսական հանձնաժողովի նիստ: Նշվել է, որ դա աջակցելու է երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում Բաքու-Թբիլիսի-Ղարս և զբոսաշրջային նախագծեր:
Հանդիպմանը առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սև ծովի տարածաշրջանի անվտանգության ապահովման վրա, որտեղ ահռելի դերակատարություն ունի ինչպես Վրաստանը այնպես էլ Թուրքիան:
Նախագահ Էրդողանը մեկ անգամ ևս հաստատել է Թուրքիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:
Ռեջեփ թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Գիորգի Գախարիային այցելության համար և նշել, որ նման այցերը խորացնում են երկրների միջև համագործակցությունը: