Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այցով գտնվում է Նիդեռլանդների թագավորությունում: Այցի շրջանակներում նա հանդիպել է Նիդեռլանդների վարչապետ, Մարկ Ռուտեին:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, Մարկ Ռուտեն Գիորգի գախարիայի հետ հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս հաստատել է Նիդեռլանդների թագավորության աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
Կողմերը զրուցել են անվտանգության տեսանկյունից գոյություն ունեցող մարտահրավերների, ինչպես նաև Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված բարդ մարդասիրական իրավիճակի մասին:
ՈՒշադրություն է դարձվել Վրաստանի վարչապետի այցի պատմական կարևորության վրա, քանզի Նիդեռլանդների թագավորության հետ երկկողմ ձևաչափով Վրաստանի կառավարության ղեկավարը գտնվում է առաջին անգամ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գոյություն ունեցող հաջող համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ընդգծվել է Վրաստան հոլանդացի զբոսաշրջիկների քանակի աճը և հույս է հայտնվել, որ այդ տեսանկյունից անհրաժեշտ է շարունակել դրական ընթացքը:
Հանդիպումից հետո վարչապետերը հայտարարություններ են արել մամուլի համար: