Գիորգի Գախարիան հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի հետ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար՝ Պիտեր Սիիարտոյի հետ:
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերի գնահատմամբ, համավարակի սկսվելուց հետո առաջին բարձր մակարդակի այցը Վրաստան, կարևոր ազդանշան է, թե որքանում ամուր են հարաբերությունները Վրաստանի և Հունգարիայի միջև:
«Հանդիպման ընթացքում Վրաստանի վարչապետը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը քննարկել են երկկողմ համագործակցությանը և ապագա պլաններին վերաբերող հարցեր: Ուշադրություն է դարձվել Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցին:
Պիտեր Սիիարտոն բարձր է գնահատել Վրաստանի կառավարության կողմից իրականացրած բարեփոխումները և նշել, որ երկիրը առաջատար է ինչպես «Արևելյան գործընկերության», այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների առումով»,- ասված է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, կառավարության աշխատակազմի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում նրանք խոսել են «կովիդ 19»-ի դեմ պայքարում երկրների հաջողությունների մասին:
Հունգարական կողմը նշել է, որ Վրաստանն այս ուղղությամբ ունի շատ դրական արդյունքներ, և ընդգծել են ինչպես երկրի կառավարության որոշումները, այնպես էլ քաղաքացիների ջանքերը:
Կառավարության գրասենյակում կայացած հանդիպմանը ներկա էին նաև ՝ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին և միջազգային հարաբերությունների հարցերով վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին: