Գիորգի Գախարիան հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՆԳ նախարարին
Գիորգի Գախարիան հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՆԳ նախարարին

Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակներում, Գիորգի Գախարիան հանդիպել է ներքին գործերի, շինարարության և հայրենիքի հարցերով դաշնային նախարար Հորստ Զեեհոֆերին:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են Վրաստանի ներքին գործերի նախարարության և Գերմանիայի իրավապահ մարմինների միջև առկա արդյունավետ ոստիկանական համագործակցությունը, որը ներառում է ինչպես օպերատիվ, այնպես էլ ոչ օպերատիվ ուղղություններ: Նշված համագործակցությունը երկու երկրների ոստիկանության կցորդների ներգրավվածությամբ, պարբերական բարձր մակարդակի հանդիպումների և երկկողմ աշխատանքային այցերի արդյունքում արդյունավետ իրականացվում է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ դաշնային հողերի մակարդակով:

Գիորգի Գախարիան գերմանացի գործընկերոջը ծանոթացրել է Վրաստանի ապաստան փնտրողների քանակի նվազեցման ուղղությամբ Վրաստանի կառավարության կողմից նախատեսված և իրականացված միջոցառումների հետ և հայտնել այդ տեսանկյունից համագործակցության լիարժեք պատրաստակամություն: Կողմերն առանձնահատուկ կերպով ընդգծել են Վրաստանի և Գերմանիայի միջև անօրեն գտնվող անձանց վերադարձի հարցերում առկա արդյունավետ համագործակցության նշանակությունը: