Գիորգի Գախարիան հանդիպել է Ասիայի զարգացման բանկի ներկայացուցչության տնօրենին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում Ասիայի զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Եշիմ Էլհան-Կայալարին:
Ֆինանսական կազմակերպության կողմից տարածված տեղեկության համաձայն, խոսքը վերաբերել է Ասիայի զարգացման բանկի Վրաստանի հետ համագործակցության նոր, 2019-2023 թվականների ռազմավարությանը:
Ասիայի զարգացման բանկը Վրաստանի հետ աշխատում է 2007 թվականից և մինչ օրս երկրի զարգացման համար հատկացրել է ավելի քան 2.8 միլիարդ դոլլարի ներդրում:
Ասիայի զարգացման բանկը (ADB) Վրաստանի հետ համագործակցության նոր մարտավարությունը հաստատել էր օգոստոսի 23-ին: