Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Հանդիպման մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Զրույցի ժամանակ նշվել է, որ Վրաստանի և հայաստանի հանրապետության միջև գոյություն ունեցող հարաբերությունները, բարձրաստիճան հանդիպումների ֆոնին, կրում են առանձնահատուկ դրական դինամիկա։
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի վարչապետի Հայաստան այցի ժամանակ ընդունած որոշումների ընթացքը։ Գիորգի Գախարիան և Արմեն Սարգսյանը հայտնել են պատրաստակամություն, ապագայում ևս շարունակել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը։