Գիորգի Գախարիան հանդիպել է Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահի և նորանշանակ վարչապետի հետ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ադրբեջանի հանրապետություն կատարած պաշոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել միլի մեջլիսի նախագահ, Օգտայ Ասադովի և նորանշանակ վարչապետ, Ալի Ասադովի հետ:
Գիորգի Գախարիան հանդիպմանը հայտարարել է, որ Վրաստանը և Ադրբեջանը բարեկամ երկրներ են և հուսալի գործընկերներ և նրանց հաջող համագործակցությանը ոչ մեկ չի կարող խոչընդոտել: Հանդիպմանը կողմերը ընդգծել են երկու երկրների միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը և հաջող տնտեսական համագործակցությունը: Բացի այդ նշվել է ՝ Վրաստանի և Ադրբեջանի օրենսդրական մարմինների միջև առատ համագործակցությունը:
Ադրբեջանում բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ մեկ անգամ ևս հաստատվել է Վրաստանի տարածքային ամբողջականության հանդեպ աջակցությունը և նշվել, որ նման այցերը մատնանշում են երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորության վրա:
Հանդիպումներին ներկա էին ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին, ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին և Ադրբեջանի հանրապետության խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Ձիձիգուրին: