Գիորգի Գախարիան հանդիպեց կորոնավիրուսի պատվաստման գործընթացի անխափան ընթացքն ապահովելու համար ստեղծված հատուկ հանձնաժողովի անդամների հետ
Գիորգի Գախարիան հանդիպեց կորոնավիրուսի պատվաստման գործընթացի անխափան ընթացքն ապահովելու համար ստեղծված հատուկ հանձնաժողովի անդամների հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է կառավարության վարչությունում հանդիպել է կորոնավիրուսի պատվաստումների գործընթացի անխափան ընթացքն ապահովելու համար  հատուկ հանձնաժողովի անդամներին:

Համապատասխան նախարարությունների, համաճարակաբանների, միջազգային կազմակերպությունների և ժողովրդական պաշտպանի հետ հանդիպմանը քննարկել են պատվաստումների գործընթացի անխափան իրականացման ապահովման ուղղությամբ ընթացող աշխատանքները և վարչապետի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի ձեռնարկած քայլերը պատվաստանյութի ժամանակին ներկրման, ինչպես նաև ենթակառուցվածքների և նյութատեխնիկական տեսանկյունից:

Շեշտը դրվեց ամբողջ աշխարհում ներկայիս և հեռանկարային պատվաստանյութերի վրա, և նշվեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում միջազգային կազմակերպությունների հետ համատեղ՝ առաջին հերթին պատվաստելու համար բարձր ռիսկային խմբերը: Միևնույն ժամանակ, հատուկ ուշադրություն է դարձվել այն փաստին, որ երկիր մտնող պատվաստանյութը պետք է ճանաչվի և համապատասխանի միջազգային չափանիշներին:

Նաև գնահատվել է երկրում սառը շղթայի համակարգը, մասնավորապես՝ պատվաստանյութի համար պահանջվող սառը շղթայի պահանջներն ու բնութագրերը:

Կառավարության ղեկավարի խոսքով, կարևոր է երկրում պատվաստումը սկսել որքան հնարավոր է շուտ՝ անվտանգ և որակյալ պատվաստանյութով, որն իրականացվելու է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների փորձի հիման վրա:

Մեկ անգամ ևս նշվեց, որ բացի COVAX հարթակից, ակտիվ փուլում են բանակցությունները միջազգային գործընկրների և պատվաստանյութ արտադրողների հետ, որը պետությունը վարում է արտաքին գործերի նախարարության և արտասահմանում Վրաստանի դիվանագիտական առաքելությունների ներգրավվածությամբ: Փոխնախարարը խոսեց այս առումով ձեռնարկված կոնկրետ քայլերի մասին:

Ըստ առողջապահության նախարարության, ինտենսիվ աշխատանքներ են տարվում տարբեր արտադրողների պատվաստանյութերը երկրի համար առավել ընդունելի, երկրում դրանց ներդրման ուղիների և թիրախային լսարանի սահմանման ուղղությամբ:

Վրաստանի ժողովրդական պաշտպանը ներգրավված է հանձնաժողովի աշխատանքներին՝ պատվաստումների գործընթացում մարդու իրավունքների պաշտպանության բարձրագույն չափանիշներ ապահովելու համար: Նինո Լոմջարիան խոսեց ընդունված որոշումների թափանցիկության և հասարակության իրազեկման կարևորության մասին՝ նշելով, որ առաջին հերթին պետք է բավարարվեն ավելի մեծ ռիսկի տակ գտնվող խմբերի շահերը:

Պատվաստումների գործընթացի անխափան ընթացքն ապահովելու համար վարչապետի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովը անցկացնում է աշխատանքային հանդիպումներ:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: