Գիորգի Գախարիան, համաշխարհային առաջնորդների հետ միասին խոսքով դիմել է «բաց կառավարման գործընկերություն» բարձր կարգի վեհաժողովի մասնակիցներին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, համաշխարհային առաջնորդների հետ միասին, մասնակցել է «բաց կառավարման գործընկերության» (OGP) բարձր մակարդակի գագաթնաժողովին, որը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացել է առցանց ռեժիմում:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, վեհաժողովի մասնակիցներին դիմել են տարբեր երկրների այն առաջնորդները, որոնք մեծ դեր են խաղացել համավարակի դեմ պայքարում և քաղաքացիական հասարակության հետ միասին անց են կացրել արդյունավետ միջոցառումներ:
Նրանց հաղորդմամբ, Վրաստանի կառավարության ղեկավարը ելույթի ժամանակ ուշադրությունը բևեռել է «բաց կառավարման գործընկերության» նախաձեռնության դերի վրա, ինչպես նաև ընդգծել է գործընկերության սկզբունքների հանդեպ Վրաստանի հավատարմությունը և ժողովրդավարական զարգացման ճանապարհին երկրի կողմից գրանցած հաջողությունը: Վարչապետը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային ծառայությունների զարգացման և առաջադեմ բաց կառավարման հաստատման տեսանկյունից երկրի կողմից իրականացված բարեփոխումների արդյունքները հատկապես շոշափելի են դարձել «կովիդ 19»-ի դեմ պայքարի ընթացքում:
Գիորգի Գախարիան ուշադրություն է դարձրել նաև քաղաքացիական հասարակության հետ համագործակցության անհրաժեշտության վրա և նշել, որ համավարակի բարդ ժամանակահատվածը բոլորին հիշեցրել է՝ կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների միջև շարունակական համագործակցության կարևորությունը:
Հանդիպմանը ելույթ ունեցան նաև՝ «բաց կառավարման գործընկերության» կառավարող կոմիտեի անդամները, այդ թվում ՝ Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
«Բաց կառավարման գործընկերության» միջազգային նախաձեռնությունը համախմբում է 78 երկիր: 2018 թվականին Վրաստանը, Թբիլիսիում հյուրընկալել է OGP- ի 5-րդ գլոբալ գագաթնաժողովը: 2019 թվականին կազմակերպության անդամ երկրները երեք տարի ժամկետով վերընտրեցին Վրաստանին, որպես «բաց կառավարման գործընկերության» կառավարող կոմիտեի անդամ: