Գիորգի Գախարիան Հաագայում հանդիպելու է Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ
Վրաստանի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան այսօր, նախարարության բարձրպաշտոնյաների հետ միասին, պաշտոնական այցով մեկնել է Հաագա, որտեղ տեղակայված է Եվրոպոլի շտաբկայանը,-այս մասին լրատվություն է տարածել ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով, այսօրևեթ Գախարիան հանդիպելու է Եվրոպոլի գործադիր տնօրեն, Ռոբ ՈՒեյնրայթի հետ:
«Վրաստանի ներքին գործերի նախարարը և Եվրոպոլի գործադիր տնօրենը ստորագրելու են «Վրաստանի և Եվրոպայի միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ հաղորդակցության ալիքի վերաբերյալ» փոխհամագործակցության հուշագիրը»,-ասված է հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan