Գիորգի Գախարիան Գերմանիայի դեսպանի հետ զրուցել է օկուպացված տարածքների հարցը միջազգային ձևաչափերում բարձրացնելու նշանակության մասին
Վրաստանի կառավարությունն առանձնապես է գնահատում Գերմանիայի աջակցությունն երկրի անկախության ձեռքբերումից մինչ օրս և պատրաստ է խորացնել գործընկերությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշի հետ հանդիպմանը:
Հանդիպմանն ընդգծվել են ինչպես երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափի շրջանակներում սերտ գործընկերությունը:
Ընդգծվել է կրթության ոլորտում առկա համագործակցությունը, ինչպես նաև՝ Գերմանիայի ֆինանսական և տեխնիկական օգնության նշանակությունը: Խոսքը վերաբերել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի ունեցած առաջընթացին:
Վարչապետը զրուցել է Եվրամիությանն ինտեգրման ճանապարհաքարտեզի մասին, որը Եվրամիությանն առավել մերձենալու նպատակ է հետապնդում:
Դեսպան Քնիրշը Գերմանիայի Դաշնային Հանրապետության անունից մեկ անգամ ևս կայուն աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
Գիորգի Գախարիան առանձնահատուկ կերպով ընդգծել է արևմտյան գործընկերների կողմից Վրաստանի օկուպացված տարածքների հարցը բարձր մակարդակով բարձրացնելու նշանակությունն ինչպես միջազգային, այնպես էլ՝ Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափերում: