Գիորգի Գախարիան Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Կոլասին շնորհավորել է ազգային տոնի առթիվ:
Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը ընդգծվել է երկկողմ համագործակցության դրական դինամիկան և նշվել, որ Ֆրանսիան և Վրաստանը միմյանց համար հուսալի և վստահելի գործընկերներ են:
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ Ֆրանսիան բարձր է գնահատում Վրաստանի իշխանությունների և ընդհանրապես հանրային հատվածի գործողությունները համաճարակի պայմաններում, ինչը հստակ ցույց տվեց, որ Վրաստանը «Կովիդ 19»-ի դեմ պայքարում առավել հաջողակ երկրներից է: Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ երկկողմ համագործակցությունը շարունակվում է, ինչի վառ վկայությունն է, Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի կողմից Վրաստանին տրամադրված 190 միլիոն եվրո ֆինանսական օգնությունը:
Վարչապետը և Ֆրանսիայի դեսպանը կարևորել են Եվրամիության կողմից Վրաստանը անվտանգ երկրների շարքում ներառելը: Գիորգի Գախարիան և Դիեգո Կոլասը խոսել են նաև երկրների միջև ուղիղ օդային երթևեկության խթանման մասին, ինչը նշանակում է Վրաստանում ֆրանսիական AirFrance ավիաընկերության չվերթների վերսկսում: