Գիորգի Գախարիան և Վրաստանում Հնդկաստանի դեսպանը քննարկել են Վրաստանում Հնդկաստանի դեսպանություն բացելու և երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հարցը
Գիորգի Գախարիան և Վրաստանում Հնդկաստանի դեսպանը քննարկել են Վրաստանում Հնդկաստանի դեսպանություն բացելու և երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հարցը

Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիան և Վրաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Կաշան Դան Դուալը կառավարության վարչությունում կայացած հանդիպմանը քննարկել են Վրաստանում Հնդկաստանի դեսպանություն բացելու և երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հարցը,- այս մասին ասվում է Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տարածած տեղեկության մեջ:

«Նշվեց, որ Հնդկաստանի Հանրապետության որոշումը դեսպանություն բացել Վրաստանում ողջունելի է, քանի որ երկու երկրների հարաբերություններն ավելի ու ավելի են զարգանում:

Առանձնակի ուշադրություն է դարձվել երկու երկրների միջեւ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը, ինչը էապես կնպաստի ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը:

Հնդկաստանի դեսպանը վերահաստատեց Հնդկաստանի Հանրապետության պատրաստակամությունը ակտիվացնել բանակցությունները ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Համապատասխան նպատակահարմարության ուսումնասիրությունն արդեն ավարտվել է և առաջիկայում կկայանա երկու երկրների միջև համաճարակի պատճառով խաթարված բանակցությունների առաջին փուլը», – ասացին վարչապետի մամուլի ծառայությունից: