Գիորգի Գախարիան և Վենդի Մորթոնը քննարկել են Վրաստանի տարածքների բռնազավթումից բխող վտանգները, տարածաշրջանային իրավիճակը և Սև ծովի լայն տարածաշրջանում Վրաստանի դերը
Գիորգի Գախարիան և Վենդի Մորթոնը քննարկել են Վրաստանի տարածքների բռնազավթումից բխող վտանգները, տարածաշրջանային իրավիճակը և Սև ծովի լայն տարածաշրջանում Վրաստանի դերը

Բռնազավթումից բխող սպառնալիքները, տարածաշրջանային իրավիճակը և Վրաստանի դերը Սևծովյան լայն  տարածաշրջանում, այն ​​հիմնական թեմաներն էին, որոնք քննարկվել են Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիայի և Եվրոպական հարևանության և ամերիկյան հարցերով Միացյալ Թագավորության նախարար, Վենդի Մորթոնի միջև կայացած հանդիպմանը:

Վարչապետի մամուլի ծառայության տեղեկությամբ, կառավարության ղեկավարը խոսել է Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդասիրական ծանր իրավիճակի և օկուպացիոն ուժերի սադրիչ գործողությունների, այդ թվում ՝ բռնազավթված գծի մոտ բնակվող քաղաքացիների ձերբակալման մասին: Այս համատեքստում ընդգծվել է Վրաստանի քաղաքացի Զազա Գախելաձեի կալանավորումը ռուսական օկուպացիոն ուժերի կողմից և Ցխինվալի դե-ֆակտո  դատարանի կողմից նրա ապօրինի կալանքի լուրջ փաստը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի դերը Սևծովյան տարածաշրջանի համատեքստում և այդ հարցում Միացյալ Թագավորության օժանդակության առանձնահատուկ կարևորությունը: Բանակցությունները կենտրոնացած էին հետ Բրեքսիթի փուլում Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտության վրա: Դրական է գնահատվել Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբերանվտանգությունը և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը:

Հանդիպման ընթացքում կարևորվեցին նաև համաշխարհային համավարակով առաջացած մարտահրավերները: Վարչապետը կարևորել է Միացյալ Թագավորության դերը պատվաստանյութերի գլոբալ հասանելիությունն աջակցելու գործում:

Կառավարության ղեկավար Վենդի Մորթոնին շնորհակալություն է հայտնել Վրաստան կատարած այցի համար և ընդգծել Միացյալ Թագավորության առավել ակտիվ ներգրավվածության կարևորությունը, հատկապես տարածաշրջանում զարգացումների ֆոնին:

Վարչապետի հետ հանդիպումից հետո, Միացյալ Թագավորության եվրոպական հարևանության և ամերիկյան հարցերով նախարարը, Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարի հետ միասին, այցելեցին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որը ստեղծվել է Միացյալ Թագավորության աջակցությամբ: