Գիորգի Գախարիան և Պենտագոնի ղեկավարը զրուցել են ԱՄՆ-Վրաստան արդյունավետ համագործակցության մասին
Վրաստանի վարչապետն աշխատանքային այցը Մյունհենի անվտանգության 56-րդ կոնֆերանսին սկսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերի հետ հանդիպումով:
Զրույցի ժամանակ ընդգծվել է ԱՄՆ-Վրաստան արդյունավետ երկկողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում և Ամերիկայի կարևոր աջակցությունը պաշտպանության բարեփոխման իրականացման և անվտանգության տեսանկյունից:
Նշվել է, որ ռազմավարական գործընկերության և անվտանգության ոլորտում համատեղ ջանքերի արդյունք է այն, որ գոյություն ունի անվտանգության համագործակցության շրջանակ, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության պատրաստակամության ծրագիր (GDRP), մարտական ուսումնական կենտրոն:
Վրաստանի վարչապետը Պենտագոնի ղեկավարին շնորհակալություն է հայտնել պաշտպանության ոլորտում Վրաստանին կարևոր ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար և հայտարարել, որ կառավարությունը կրկին ՆԱՏՕ-ի չափանիշների հավատարիմն է՝ պաշտպանության ոլորտին ուղղվի ՀՆԱ-ի 2%-ը:
Կողմերը զրուցել են Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման 2020-2030 թվականների ծրագրի մասին, որը ներառում է կոնկրետ քայլեր երկրի պաշտպանության հնարավորությունների երկարաժամկետ զարգացման համար: