Գիորգի Գախարիան Էստոնիայի արտաքին գործերի նախարարին շնորհակալություն է հայտնում Վրաստանի խորհրդարանական ընտրությունները դրական գնահատելու համար
Գիորգի Գախարիան Էստոնիայի արտաքին գործերի նախարարին շնորհակալություն է հայտնում Վրաստանի խորհրդարանական ընտրությունները դրական գնահատելու համար

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուին շնորհակալություն է հայտնում Վրաստանի խորհրդարանական ընտրությունները դրական գնահատելու համար:

Էստոնիայի արտաքին գերատեսչության ղեկավարի գնահատականին Գիորգի Գախարիան արձագանքել է «Թվիթեր» սոցիալական ցանցի պաշտոնական էջում:

«Մենք Վրաստանի ժողովրդավար զարգացումն ապահովելու հավատարիմն ենք և դրա ապացույցն է ընտրությունների երկրորդ փուլը»,- գրում է Գիորգի Գախարիան:

Էստոնիայի արտաքին գործերի նախարար  Ուրմաս Ռեյնսալուն «Թվիթեր» սոցիալական ցանցի պաշտոնական էջում գրառում էր կատարել, որ Էստոնիան կիսում է միջազգային դիտորդների (OSCE/ODIHR) գնահատականը Վրաստանում նորացված ընտրական համակարգի հիման վրա անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին: Նախարարի գնահատմամբ, Վրաստանում ընտրությունների ժամանակ պաշտպանված են եղել հիմնարար իրավունքները և ազատությունը: