Գիորգի Գախարիան EIB-ի տարածաշրջանային ներկայացուցչի հետ զրուցել է COVID-19-ով առաջացած տնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում գործընկերների աջակցության դերի մասին
Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հանդիպել է Հարավային Կովկասում Եվրոպայի ներդրումային բանկի (EIB) տարածաշրջանային ներկայացուցիչ, Մաչյե Չուրայի հետ:
Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը, Վարչապետը կարևորել է միջազգային ֆինանսական աջակցությունը COVID 19-ի տարածման հետևանքով տնտեսական ճգնաժամի արդյունավետ հաղթահարման գործում և շնորհակալություն է հայտնել EIB-ին `Վրաստանի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածների հետ ակտիվ համագործակցության համար:
Կառավարության ղեկավարն ընդգծել է այն փաստը, որ Վրաստանը պատրաստվում է 2024 թվականին Եվրամիությանը լիիրավ անդամակցության հայտն ներկայացնել և այդ ուղղությամբ միջազգային զարգացման գործընկերների աջակցությունը մեծ նշանակություն ունի:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ Եվրոպայի ներդրումային բանկը Վրաստանի խոշորագույն գործընկերներից մեկն է, իսկ Վրաստանը` մեկ շնչի հաշվով EIB-ի ներդրումների խոշոր շահառուներից մեկը: Երկրում իր գործունեությունը ծավալելու օրվանից, բանկը պետական հատվածում ներդրել է 1,48 միլիարդ եվրո, իսկ ընդհանուր առմամբ պետական և մասնավոր հատվածներում 2 միլիարդ եվրո: Դրանք ներառում են այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսիք են ճանապարհները, էներգիան, ջուրը և այլն:
Զրույցը վերաբերել է EIB-ի աջակցությամբ Վրաստանում ճանապարհային ենթակառուցվածքի և ցանցի արդիականացմանը, որը ներառում է մայրուղու տարբեր հատվածների վերականգնում և ընդլայնում, Զեմո Օսիաուրիի և Չումաթելեթիի միջև 14,1 կիլոմետրանոց նոր մայրուղու և հարակից ճանապարհների կառուցում:
Հատկանշական է, որ տեղական բանկերի հետ համագործակցությամբ, EIB-ն աջակցում է փոքր, նորարար բիզնեսին, InnovFin համաձայնագրի և Եվրամիության EU4Business նախաձեռնության միջոցով: Հանդիպմանը դրականորեն է գնահատվել նաև EIB-ի ծրագիրը՝ միկրո ձեռներեցների, կանանց, երիտասարդների և գյուղաբնակների ֆինանսավորման հասանելիության տեսանկյունից, որը նպաստում է ֆինանսական ներգրավման զարգացմանը և երկարաժամկետ տնտեսական աճին: