Գիորգի Գախարիան չի բացառում, որ մոտակա մեկ շաբաթում դրական միտումը պահպանելու դեպքում, տնտեսության փուլ առ փուլ բացումը սկսվի ավելի շուտ
Գիորգի Գախարիան չի բացառում, որ մոտակա մեկ շաբաթում դրական միտումը պահպանելու դեպքում, տնտեսության փուլ առ փուլ բացումը սկսվի ավելի շուտ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, կառավարության այսօրվա նիստում քննարկելու են, թե ինչպես կարելի է սկսել տնտեսության բացումը փուլերով որքան հնարավոր է արագ, ապահով և ողջամիտ:

Ըստ նրա, ներկայիս միտումները տալիս են զգույշ օպտիմիզմի հնարավորություն:

«Կառավարության ձևաչափում մենք պետք է անդրադառնանք այն խնդրին, որը հուզում է մեզանից յուրաքանչյուրին և մեր քաղաքացիներին, թե ինչպես կարելի է հնարավորինս արագ, բայց ապահով և ողջամիտ կերպով սկսել տնտեսության բացումը: Մենք մի քանի անգամ ասել ենք, որ երբ մենք նպատակային սահմանափակումներ ենք հաստատել, դա դեկտեմբերի վերջն էր, դա ուներ որոշակի նպատակ: Դժբախտաբար, այդ ժամանակ երկրում վարակի տարածվածության մակարդակը չափազանց բարձր էր, որոշ քաղաքներում գերազանցելով 30 տոկոսը: Այսօրվա դրությամբ ես կարող եմ ձեզ ասել, որ երեկ արված 18 000 թեստերից դրական ցուցանիշը կազմում է ընդամենը 723, ինչը մեզ համար դեռ մեծ թիվ է, չնայած այն արդեն մոտեցել է 4 տոկոսի: Այստեղ կցանկանայի ընդգծել, որ երբ յոթ օրվա ընթացքում մենք կունենանք 4 տոկոսանոց ցուցանիշ, մենք կարող ենք ավելի համարձակ, զգուշորեն, բայց ողջամտորեն բացել տնտեսությունը: Եվ թվում է, որ այսօրվա միտումները տալիս են օպտիմիզմի հնարավորություն: Այսպիսով, այսօր մենք պետք է սկսենք քննարկել, թե արդյոք պահպանենք նման միտումը հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում, ճիշտ ինչպես արեցինք ամռանը, աստիճանաբար բացումը սկսենք մի փոքր շուտ: Սա առաջին հերթին վերաբերում է Թբիլիսիին, Քութայիսիին և Ռուսթավիին: Առաջին հերթին վերաբերում է ուսումնական հաստատություններին, որ երեխաներին հնարավորություն տանք ուսումը շարունակել դասասենյակներում: Իհարկե, դա ուղեկցվում է քաղաքային տրանսպորտի գործարկումով: Մենք պետք է դա քննարկենք քայլ առ քայլ, որպեսզի չվտանգենք համավարակային կառավարման ձեռքբերումը, որն այսօր փաստորեն ունենք վերջին երկու ամիսների համատեղ աշխատանքի արդյունքում:

Ամենակարևորը, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք այս ձեռքբերումը, քանի դեռ չենք սկսել զբոսաշրջության բացումը: Ինչպես գիտեք, փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլիի գլխավորած տնտեսական թիմը, մի քանի օր է, ինչ հանդիպում է տարբեր ոլորտների և բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումների հիմնական նպատակն է տնտեսության բացումը դարձնել կայուն, ողջամիտ և անվտանգ: Բոլորս պետք է հասկանանք, որ ամեն օր 2000, 3000, 4000, 5000 վարակման դեպքում նորմալ տնտեսական կյանքի մասին խոսք լինել չի կարող: Այդ պատճառով մենք բոլորս պետք է ավելի պատասխանատու ու խոհեմ քայլեր ձեռնարկենք, սակայն զգույշ», – հայտարարել է Գախարիան: