Գիորգի Գախարիան չի բացառում արտակարգ դրության երկարացումը
Գիորգի Գախարիան չի բացառում արտակարգ դրության երկարացումը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան չի բացառում երկրում արտակարգ դրության երկարացումը:

Նա ասաց, որ դա կախված կլինի համաճարակաբանական իրավիճակի դինամիկայից:

«Ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ կախված կլինի համաճարակաբանական իրավիճակի դինամիկայից, դրա ծանրությունից կամ, հակառակը, տեսնենք, թե ինչպես կզարգանա այն: Մեր հիմնական խնդիրը մեր քաղաքացիների առողջությունն է», – պատասխանեց Գիորգի Գախարիան լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է երկարացնել արտակարգ դրությունը:

Նոր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվել է արտակարգ դրություն: