Գիորգի Գախարիան ցավակցել է Խորվաթիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ցավակցել է Խորվաթիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
«Խորապես վշտացած եմ Խորվաթիայում տեղի ունեցած հերթական հզոր երկրաշարժի պատճառով: Ես անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Վրաստանը այս դժվարին ժամանակներում կանգնած է խորվաթ ժողովրդի կողքին»,- Իր «Թվիթերի» էջում գրել է Վրաստանի վարչապետը:
Խորվաթիայում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հետևել են զոհեր: