Գիորգի Գախարիան Բրյուսելում հանդիպել է Մարինա Կալյուրանդին
Գիորգի Գախարիան Բրյուսելում հանդիպել է Մարինա Կալյուրանդին

«Հանուն Վրաստանի» քաղաքական կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան Բրյուսելում հանդիպեց Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդին: Այդ մասին տեղեկատվություն է տարածում կուսակցության մամուլի ծառայությունը:

Նրանց խոսքով, Մարինա Կալյուրանդը և Գիորգի Գախարիան քննարկել են Վրաստանում ընթացիկ քաղաքական զարգացումները ու առաջիկա ՏԻՄ ընտրությունները:

«Գիորգի Գախարիան Մարինա Կալյուրանդին ներկայացրեց իր քաղաքական ծրագրերը եւ խոսեց նորաստեղծ կուսակցության մասին:

«Հանուն Վրաստանի» քաղաքական կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան և Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը կարևորեցին Եվրամիությանը Վրաստանի ինտեգրումը:

«Հանուն Վրաստանի» քաղաքական կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կախաբեր Քեմոկլիձեն Բրյուսելում գործնական հանդիպումներ են ունենում արևմտյան գործընկերների հետ: Հանդիպումներ կանցկացվեն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության ծառայության և Եվրոպայի խորհրդի նախագահի գրասենյակում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գրասենյակում»,- նշված է տեղեկության մեջ: