Գիորգի Գախարիան Բրյուսելից հետո հանդիպումներ կանցկացնի Ամերիկայի Միացյալ նահանգներում
«Հանուն Վրաստանի» քաղաքական կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան Բրյուսելից հետո աշխատանքային հանդիպումներ կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Գիորգի Գախարիան, կուսակցության քաղխորհրդի անդամ Կախաբեր Քեմոկլիձեն և Գիորգի Գախարիայի քաղաքական խորհրդատու Լևան Դոլիձեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում քաղաքական հանդիպումներ կունենան՝ պետքարտուղարության, տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, ակադեմիկոսների և քաղաքական գործիչների հետ: