Գիորգի Գախարիան Բորիս Ջոնսոնին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու առթիվ
Գիորգի Գախարիան Բորիս Ջոնսոնին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու առթիվ

Գիորգի Գախարիան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու առթիվ: Նա ուղերձը հրապարակել է «Թվիթերի» միկրոբլոգում:

«Շնորհավորում ենք Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորին Ջոնսոնին՝ ընտրություններում հաղթելու առթիվ: Վստահ եմ, Վրաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունը կրկին կշարունակվի Ձեր ղեկավարության շրջանակներում:

Հուսով եմ, այդ նպատակին հասնելու համար կաշխատենք միասին»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ հաղթանակ է ձեռքբերել վարչապետ Բորիս Ջոնսոնը: