Գիորգի Գախարիան առողջապահության մասնագետների հետ քննարկել է սահմանափակումների և ինտենսիվ թեստավորման ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև աշխարհում կորոնավիրուսի կառավարման արդի միտումները
Հաշվի առնելով Վրաստանում առկա համաճարային իրավիճակը, կառավարության երկամսյա ծրագրի և ինտենսիվ թեստավորման ծրագրի կողմից սահմանված սահմանափակումների արդյունավետությունը, ինչպես նաև աշխարհում Covid-19-ի կառավարման ընթացիկ միտումները քննարկվել են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից առողջապահական ոլորտի փորձագետների հետ հերթական հանդիպմանը:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, արտասահմանում աշխատող առողջապահական ոլորտի փորձագետները կառավարության ղեկավարին հաղորդել են իրավիճակը սահմանափակումների և համաճարակային վիճակի առումով այն երկրներում, որտեղ նրանք գործում են: Միևնույն ժամանակ, ըստ ոլորտի մասնագետների, նախնական տվյալների համաձայն, կարելի է ասել, որ Վրաստանում գործող սահմանափակումներն արդեն ցույց են տվել որոշակի դրական դինամիկա երկրում շարժունակության նվազման առումով, ինչը դրական արդյունք կտա, քանի որ կառավարությունը սկսել է ինտենսիվ թեստավորման ծրագիր: Առողջապահության մասնագետները նշում են, որ, հաշվի առնելով միջազգային պրակտիկան, կարևոր է համաճարակաբանական վերլուծության արդյունքում սահմանափակումները աստիճանաբար և ուշադիր վերացնել, քանի որ շարժունակության արագ աճը մեծ ռիսկ է պարունակում:
«Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն վերանայել է երկրում առկա համաճարակաբանական իրավիճակն ու առկա կանխատեսումները: Նա շեշտել է, որ շաբաթական կտրվի համաճարակաբանական իրավիճակի, ինտենսիվ թեստավորման և հիվանդանոցային հատվածի իրավիճակի գնահատական, ըստ որի՝ նախատեսվում են հետագա քայլերը երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը կանխելու համար: Ըստ Ամիրան Գամղրելիձեի, այս պահին ամբողջ երկրում օրական կատարվում է շուրջ 20 000 թեստ, և վարակման ավելի քան 27 000 դեպք է կառավարվում, այդ թվում՝ կլինիկական հյուրանոցներում, որտեղ բուժական տարրերն ուժեղացված են:
Միևնույն ժամանակ, ոլորտի մասնագետների կարծիքով, մեծ կարևորություն է տրվում հասարակության կողմից սահմանված կանոնների խստորեն պահպանմանը, միաժամանակ պետության կողմից կատարման վերահսկմանը՝ ներառյալ շնչադիմակ կրելու և սոցիալական հեռավորության պահպանման մասով: Իմունոլոգ-ալերգոլոգ Բիձինա Կուլումբեգովի խոսքով, չնայած երկրում շնչադիմակ կրելու մակարդակը հասել է 65 տոկոսի, դա բավարար չէ և անհրաժեշտ է, որ մարդկանց 90-95 տոկոսը շնչադիմակ կր՝ ինչպես փակ, այնպես էլ՝ բաց տարածքներում, ինչը կնվազեցնի երկրում վարակման թիվը և համապատասխանաբար, տնտեսությանը կտա ավելի մեծ ազատություն: Նրա խոսքով, համաճարակային իրավիճակը կայունացնելու համար եվրոպական շատ երկրներ որոշել են խստացնել կամ ուժի մեջ թողնել հայտարարված սահմանափակումները:
Առողջապահության ոլորտի մասնագետները կարծում են, որ սահմանափակող միջոցներ են անհրաժեշտ կլինիկական հատվածն ավելի արդյունավետ կառավարելու, հիվանդանոցային համակարգը չծանրաբեռնելու և նախ և առաջ ստացիոնար ծառայություններ պահանջող մարդկանց դուրսը չթողնելու համար: Նրանց գնահատմամբ, իրավիճակն էլ ավելի կայունացնելու համար շատ կարևոր է պահպանել սահմանված սահմանափակումների և ինտենսիվ թեստավորումների հետևանքով ձեռք բերված արդյունքները», – նշված է վարչապետի մամուլի ծառայության տեղեկության մեջ:
Ըստ նրանց, կառավարության ղեկավարը շեշտել է, որ կարևոր է, մի կողմից, ավելի քիչ վնաս հասցնել տնտեսությանը և միևնույն ժամանակ արդյունավետ միջոցներ ձեռնարկել վիրուսի տարածման դինամիկան կառավարելու տեսանկյունից քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար:
Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին, առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին և միջգերատեսչական խորհրդի գործադիր շտաբի պետ Ալեքսանդր Խոջևանիշվիլին: Քննարկմանը մասնակցում էին Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն, կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն, առողջապահության փորձագետ Ակակի Զոիձեն, իմունոլոգ-ալերգոլոգ Բիձինա Կուլումբեգովը: