Գիորգի Գախարիան Ան Լինդեսին և Միխաել Զիբերտին շնորհակալություն է հայտնում խորհրդարանական ընտրությունների դրական գնահատման և ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության համար
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրում անց կացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, աջակցող հայտարարությունների համար շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Ան Լինդեսին և Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մայքլ Զիբերտին:
Կառավարության ղեկավարը արևմտյան գործընկերների գնահատականներին արձագանքել է «թվիթեր» սոցիալական ցանցում:
«Մենք բարձր ենք գնահատում Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ձեր դրական գնահատականը և անհամբեր սպասում ենք Շվեդիայի և Վրաստանի հարաբերությունների հետագա ամրապնդմանը», – գրել է Գիորգի Գախարիան:
Վարչապետը ընդգծել է նաև Վրաստանի և Գերմանիայի միջև առկա գործընկերության նոր փուլ տեղափոխվելու հեռանկարը:
«Շնորհակալ եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ցուցաբերած և երկրի համար պատմական ընտրական համակարգի բարեփոխումներին աջակցելու համար: Մենք անհամբերությամբ սպասում ենք գործընկերության նոր փուլ մտնելու, մեր հավատարիմ բարեկամ և գործընկեր երկրի հետ»,- գրել է Վրաստանի վարչապետը: