Գիորգի Գախարիան ԱՄՆ-ում հանդիպել է Կառլ Գերշմանին և Միրիամ Լանսկոյին
Գիորգի Գախարիան ԱՄՆ-ում հանդիպել է Կառլ Գերշմանին և Միրիամ Լանսկոյին

«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան հանդիպել է «National Endowment for Democracy»-ի նախագահ Կառլ Գերշմանի և Ռուսաստանի և Եվրասիայի տնօրեն Միրիամ Լանսկոյի հետ:

«Հանուն Վրաստանի» կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Վրաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները: Խոսքը վերաբերել է նաև արդարադատության համակարգում առկա մարտահրավերներին:

Նրանց խոսքով, Գիորգի Գախարիան Կառլ Գերշմանի ու Միրիամ Լանսկոյի հետ քննարկել է Վրաստանում նախատեսվող տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Նա նաև կիսվել է «Հանուն Վրաստանի» կուսակցության տեսլականով ժողովրդավարացման գործընթացի ամրապնդման, ուժեղ պետական ​​ինստիտուտների ստեղծման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական ​​համակարգի անկախության և մարդու իրավունքների գործնական պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունների մասին: