Գիորգի Գախարիան աջակցության և օգնության համար շնորհակալություն է հայտնել Վրաստանում հավատարմագրված դեսպաններին
Կախեթիին բախտ է վիճակվել, որ որպես զբոսաշրջիկներ այստեղ են այցելել մեր երկրի բարեկամները, մեր դեսպանները,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է Լոպատո լճին, որտեղ հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին:
«Մեզ համար մեծ պատիվ է այս հանդիպումը անցկացնել այս վայրում, քանզի այսօր հունիսի 15 է և Վրաստանում բացվել է ներքին զբոսաշրջությունը, ինչը նշանակում է, Կախեթիին բախտ է վիճակվել, որ որպես զբոսաշրջիկներ այստեղ են այցելել մեր երկրի բարեկամները, մեր դեսպանները: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն ամենին, ինչը կապված է զբոսաշրջության վերականգնման հետ, և դա մեծ նշանակություն ունի մեր երկրի, հատկապես այս տարածաշրջանի համար»,- ասել է Գիորգի Գախարիան:
Գիորգի Գախարիան աջակցության և օգնության համար շնորհակալություն է հայտնել Վրաստանում հավատարմագրված դեսպաններին: