Գիորգի Գախարիան՝ Մայք Փոմփեոյին. Եկել է պահը մեր համագործակցության և գործընկերության ամրապնդման, ինչպես նաև այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների ուժեղացված ներկայացուցչության
Գիորգի Գախարիան՝ Մայք Փոմփեոյին. Եկել է պահը մեր համագործակցության և գործընկերության ամրապնդման, ինչպես նաև այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների ուժեղացված ներկայացուցչության

Դուք այս երկրի իսկական բարեկամն եք: Մենք, շնորհակալություն ենք հայտնում անձամբ Ձեզ և ԱՄՆ-ին մեր ռազմավարական գործընկերությանը աջակցելու համար, սա մեր ունեցած ամենակարևոր գործընկերությունն է, – այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարն ընդգծել է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ պետքարտուղարին գլոբալ համավարակի ընթացքում Վրաստան կատարած այցի համար:

«Իհարկե, շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին՝ աջակցելու համար նոր կորոնավիրուսի դեմ պայքարում: Ինչպես քաջատեղյակ եք, մենք ունենք շատ արդյունավետ համագործակցություն՝ Լուգարի ​​լաբորատորիայի տեսքով, ինչը հանգուցային կողմ է նոր կորոնավիրուսի դեմ պայքարում: Նախ ցանկանում եմ ընդգծել, որ մենք իսկապես գնահատում ենք Միացյալ Նահանգների ժողովրդի և կառավարության շարունակական աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Դուք շատ լավ գիտեք, թե որքան կարևոր է այս հարցը մեր երկրի համար, որի տարածքները բռնազավթված են, քանի որ գրավող ուժերը դեռ տեղակայված են մեր հողի վրա: Մենք գիտենք, որ այս ռազմավարական գործընկերությունը առաջին հերթին հիմնված է արժեքների վրա – ազատություն, ժողովրդավարություն և, իհարկե, ընդհանուր աշխարհառազմավարական շահեր: Տարածաշրջանի այս շատ փոփոխվող ժամանակաշրջանում մենք գիտակցում ենք, որ այդ խնդիրները պետք է լուծվեն: Մենք շատ լավ հնարավորություն ունենք քննարկելու կարևոր հարցեր, խորացնելու Միացյալ Նահանգների և Վրաստանի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության, տնտեսական և ժողովրդավարական համախմբման հարցերում: Ես ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ մենք իսկապես զգում ենք, որ եկել է պահը մեր համագործակցության և գործընկերության ամրապնդման, ինչպես նաև այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների ուժեղացված ներկայացուցչության: Կրկին բարի գալուստ և շնորհակալություն Վրաստան կատարած այցի համար», – դիմել է Գիորգի Գախարիան Մայք Փոմփեոյին:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: