Գիորգի Գախարիան՝ ընդդիմության մասին. Մեր քաղաքացիները մանդատներ են տվել ինը կուսակցությունների՝ մտնելու խորհրդարան և հոգալու երկրի ապագայի մասին, եթե մեզ չեն օգնում, թող չխանգարեն
Վրաստանում ընտրություններին մասնակցությունը ամենաբարձրերից մեկն էր՝ համեմատած համաճարակի պայմաններում աշխարհում անցկացված ընտրությունների հետ», – «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր կառավարության հիմնական խնդիրը քաղաքացիների առողջությունն է, էկոնոմիկան փրկելը, և, իհարկե, այս ամենը պետք է արվի, որպեսզի ոչ ոքի արտահայտման ազատությունը չսահմանափակվի:
«Թող ոչ ոք չմոռանա, որ այս ընտրություններին ավելի շատ քաղաքացի է մասնակցել, քան 2016 թվականին: Թող ոչ ոք չմոռանա, որ այս ընտրություններում, Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ, մեր քաղաքացիները մանդատներ տվեցին ինը կուսակցությունների՝ մտնել խորհրդարան և խորհրդարանի հարթակով, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմամբ հոգային երկրի ապագայի և երկիրը ճգնաժամից դուրս բերելու մասին, այլ ոչ թե փողոցի ցույցերով վտանգեին երկիրը վարակի տարածումից: Ուստի հավատում եմ, որ այս մարտահրավերը մենք կհաղթահարենք, եթե նրանք մեզ օգնում, ապա գոնե թող չխանգարեն մեզ, սա է մեր հիմնական կոչն ու հիմնական նպատակը, քանի որ մեր խնդիրն է քաղաքացիների առողջությունը, էկոնոմիկան փրկելը և, իհարկե, դա պետք է անենք այնպես, որ չսահմանափակենք որևէ մեկի արտահայտման ազատությունը: Ամենակարևորը` պահպանել կանոնները», – հայտարարել է Գիորգի Գախարիան: